HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մի շարք հանգամանքներ:

«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, 1998թ. ծնված, տասնվեց տարին լրացած երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, ակումբ այցելած տասնչորս տարին չլրացած՝ 2014թ. ծնված աղջնակի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter