HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի հաջորդ հանդիպումը՝ Մոսկվայում

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցերով հանձնաժողովի երկրորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում։ Այս մասին, ռուսական մամուլի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Հիշեցնենք, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարներ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը տեղի ունեցավ երեկ՝ մայիսի 24-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Հանդիպման կոնկրետ վայրը չի հստակեցվել։

Այս հանդիպմանը նախորդել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների որոշումները՝ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։

Լուսանկարում՝ ՌԴ ԱԳՆ շենքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter