HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանն ընդդիմության գործողությունները քաղաքական գործընթաց չի համարում

Խորհրդարանական ընդդիմության փողոցային պայքարը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթաց չի համարում:

«Մենք խոսում ենք քաղաքում խցանման, երթևեկության շարժի աստիճանի մասին, և պետք է անկեղծ ասեմ` տեղի ունեցողն իր հանրային նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը, և մենք խցանման ավելի բարձ աստիճան ենք տեսնում»,-խորհրդարանում ասաց վարչապետ Փաշինյանը` արձագանքելով պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:

Փաշինյանը հիշեցրեց, որ ընդդիմությունն այս պրոցեսը քաղաքական շեշտադրումներով է սկսել և ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել ակցիաների միջոցով ասելիքը ներկայացնել հանրությանը և ներգրավել մարդկանց այդ պրոցեսներում:

«Քանի որ ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, հիմա էդ գործընթացները ոչ թե իշխանության դեմ են, այլ հանրության դեմ են և ունեն հետևյալ տրամաբանությունը` այ եթե մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացե՛ք խցանումների մեջ, ձեզ համար ավելի շատ կստեղծենք անհարմարություններ: Մենք նոր ռեկորդներ ունենք, երբ քաղաքական ուժի ներկացուցիչները հայտարարում են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան ոստիկանը կամ քաղաքացին, որ իրենց աջ թե ձախ բոթասով կարող են ապահովել միջին վիճակագրական քաղաքացու շաբաթական բյուջեն»,-ասաց Փաշինյանը:

Նրա համոզմամբ` այդ գործընթացի քաղաքական նշանակությունն արդեն սպառված է և տեղի ունեցողի հիմնական իմաստը հանրության համար մաքսիմալ անհարմարություններ ստեղծելն է` վրեժ լուծելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter