HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի քաղաքացու բեռնատարից հայտնաբերվել է 930գ հերոին և 1005գ մեթամֆետամին

Քննչական կոմիտեի աշխատակիցները ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 09:30-ին, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Ելփին գյուղի հատվածից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) քաղաքացի, իսկ վերջինիս կողմից վարած «ՍԿԱՆԻԱ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որի խուզարկությամբ  մետաղյա արկղում հայտնաբերվել են 930գ «Հերոին» և 1005գ (500գ+505գ) «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 267.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: 

ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով և հարցաքննվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: 

Ոստիկանության լրատվական ծառայությունն այս դեպքի մասին պատմող տեսանյութ է հրապարակել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter