HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը՝ ուղղված ասֆալտապատման, մշակույթի տան վերանորոգման, ջրատարների, փողոցների լուսավորության համակարգի կառուցման, կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման, ջրամատակարարման ցանցերի վերակառուցման, մանկապարտեզների, սոցիալական բնակարանների վերանորոգման աշխատանքներին և այլն»,- ասվոմ է պաշտոնական հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter