HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանն անդրադարձավ Շառլ Միշելի` «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությանը

«Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ հիմնախնդիրը լուծված չէ: Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձևակերպումների շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել»: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով պատգամավոր Արման Եղոյանի հարցին:

Պատգամավորն ընթերցեց ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից մի հատված, որտեղ վերջինս ասում է, որ երկու երկրների ղեկավարների առաջ շեշտել է, որ անհրաժեշտ է անդրադառնալ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը»:

«Հայկական մեդիա տիրույթում այս խոսքերը տարբեր կերպ մեկնաբանվեցին, շահարկվեցին առ այն, որ սա նշանակում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, ԵՄ-ն չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը»,- ասաց Եղոյանը:

Վարչապետ Փաշինյանն արձագանքեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել են այդ բանակցություններն ու քննարկումները:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ՌԴ նախագահի հետ մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումն այդ առումով: Բրյուսելում ԼՂ հիմախնդրի վերաբերյալ կարևոր քննարկում է եղել, և դրա արդյունքներով արձանագրվել են Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` այդ տարբերությունները արտահայտված են հրապարակայնորեն, Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիը լուծված է, Հայաստանը համարում է, որ լուծված չէ: Փաշինյանը հիշեցրեց` խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ սկզբունքները, Հայաստանը դրա վերաբերյալ՝ իր դիտարկումներն ու օրակարգը:

«Մենք ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ, մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները, և վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Եւ քանի որ քննարկումների արդյունքում ձևակերպումների շուրջ համաձայնություն չի ձևավորվել կողմերի միջև, ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, որը իր կարծիքով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` Հայաստանն արտահայտել է իր դիրքորոշումները, այդ հարցում որևէ փոփոխություն չկա, և Հայաստանի իշխանությունները հետևողականորեն գնալու են այդ ճանապարհով:

Մեկնաբանություններ (1)

Վահագն
Ի՛նչ արժեն գահերը, երբ նրանց վրա բազմում են հաճախ մարդկային ցեղի ամենաեղկելի ներկայացուցիչները: Երբ ժողովուրդը բարոյական քաջություն չի ունենում պատժելու իր դժբախտության հեղինակներին, այդ միևնույն հեղինակների միջոցով պատմությունը պատժում է ժողովրդին։ Գարեգին Նժդեհ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter