HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցույցի ժամանակ մահացած մասնակցին թմրամիջոց վաճառելու դեպքով կա ձերբակալված

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության հավաքի մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանին թմրամիջոցներ իրացնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեպքի առթիվ մայիսի 12-ին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, Ֆրանսիայի հրապարակում Ա.Սեդրակյանին և հավաքի այլ մասնակիցներին թմրամիջոցներ իրացնող անձանց բացահայտելու և պարզելու նպատակով իրականացված 39 բնակարանների և 4 ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն, համալրող դետալներ, փամփուշտներ, «Մարիխուանա», «Հաշիշ», կանեփի սերմեր և թփեր, իսկ քաղ. Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածից՝ 475 գրամ «Մեթամֆետամին», 950 գրամ «Մարիխուանա», 1055 գրամ «Ափիոն», 72,8 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ:

Ա.Վ.-ն ձերբակալվել է:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քաղաքական ընդդիմության կողմից Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքների ժամանակ՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:55-ին, մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինիս մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդով /DELTA-9-THC, JWH-018, JWH-203, RCS-8, Cannabipiperidethanone/ և բենզոդիազեպիններին պատկանող տարատեսակ միացություններով /2H-1, 4-Benzodiazepin-2-one, 7-Chloro-2-menthylthio-5-phenyl-3H-1,3-4-benzotriazepine/ սուր թունավորման հետևանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter