HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ նախարար. «Թուրքիայի արտգործնախարարի ժեստերը չեն նպաստում երկխոսության գործընթացին»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ և թուրք բանագնացների որևէ հանդիպումը կարող է Երևանում կամ Անկարայում լինել, չնայած դրան՝ հանդիպման վայրին կարևորություն չի տալիս: Այս մասին ԱԳ նախարարը ասաց խորհրդարանում`արձագանքելով պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, թե որքանով է հավանական, որ բանագնացների հանդիպում լինի Երևանում կամ Անկարայում:

«Ես այդքան մեծ կարևորություն չեմ տալիս հանդիպման վայրին: Ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի, երբ գործընթացն արդեն շոշափելի հաջողություններ գրանցի, էդպիսի հանդիպումներ լինեն Երևանում ու Անկարայում: Այս պահին կարող եմ ասել, որ ցավալիորեն որքան էլ վերբալ և հանրային խոսքի մակարդակներում ասվում է, թե գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինխրոնացնում են այս գործընթացն Ադրբեջանի հետ մեր ունեցած գործընթացի հետ, նարատիվի մաս են դարձնում»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարի խոսքով` Հայաստան-Թուրքիա երկխոսության բանակցություններում այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք չկա, Միրզոյանը հույս հայտնեց, որ առաջիկայում կողմերը կկարողանան այդպիսի արդյունքներ ունենալ:

«Կարող եմ մեր կողմից վերահաստատել, որ մենք հաստատակամ ենք ու անկեղծ մեր հրապարակային հայտնած դիրքորոշման մեջ: Մենք հետաքրքրված ենք սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ: Կուզենանք նույնը տեսնել նաև թուրքական կողմից, բայց Թուրքիայի արտգործնախարարի ժեստերը և այլն, չեն նպաստում էդ գործընթացին»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին Ուրուգվայ կատարած այցի ժամանակ թուրքական «Գորշ քայլեր» ազգայնամոլական կազմակերպության ժեստն է ցույց տվել այնտեղ ակցիա իրականացնող հայ համայնքի ներկայացուցիչներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter