HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է հայ-խորվաթական հարաբերությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին։ Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում փոխշահավետ գործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարևորվել են տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների ակտիվացումը, ինչը երկու երկրների համագործակցությանը նոր որակ կարող է հաղորդել»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter