HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 92-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 92-րդ օրվա ամփոփումը սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով.

  • Ռուսական բանակը սկսել է Սևերոդոնեցկի պաշարունը, որը Լուգանսկի մարզի ուկրաինական վերահսկողության տակ գտնվող տարածքների վարչական կենտրոնն է։ Քաղաքը գրեթե շրջափակված է, իսկ գլխավոր ճանապարհը, որն այն կապում է երկրի մյուս հատվածների հետ, մշտապես գնդակոծվում է։ Ուկրաինայի զինված ուժերը չորեքշաբթի երեկոյան հայտնել էին, որ Սևերոդոնեցկի ուղղությամբ ռուսական հարձակումը հետ է մղվել։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս ուղղությամբ Ռուսաստանը կենտրոնացրել է իր մնացած ուժերի մեծ մասը։ 
  • Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը վտանգավոր է համարել Ռուսաստանի նախագահին «խաղաղեցնելու փորձերը» և հայտարարել է, որ կհամոզի եվրոպացի գործընկերներին՝ ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա և ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։
  • ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ստեղծել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունների հետաքննության մասնագետների միջազգային խումբ։ 
  • ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ռուսական զորքերի վերահսկողության ներքո գտնվող Զապորոժյեի և Խերսոնի մարզի բնակիչներին հեշտացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառավարությանը հանձնարարել է դիտարկել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի վիզայի հարցը։
  • Ուելսի արքայազն Չարլզը ժամանել է Ռումինիա՝ իր աջակցությունը հայտնելու ուկրաինացի փախստականներին և իր աչքերով տեսնելու՝ ինչ օգնություն են ստանում նրանք։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Եվրամիության երկրները պատժամիջոցների շրջանակներում սառեցրել են ՌԴ ԿԲ մոտ 23 միլիարդ եվրոյի (24,5 միլիարդ դոլար) ակտիվները։

Այդ մասին հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։ Եվրահանձնակատարի խոսքով՝ այդ գումարը «ոչինչ» է ԱՄՆ-ի կողմից արգելափակված 100 միլիարդ դոլարի դիմաց։ 

Այս տարվա մարտին Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ ԿԲ ոսկու պաշարների մոտ կեսը (մոտավոր 300 միլիարդ դոլար) սառեցվել է Արևմուտքի պատժամիջոցների պատճառով։

Վլադիմիր Զելենսկի. «Ուկրաինան իր տարածքները չի տա Ռուսաստանին»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում առավել մեղմ, քան Ալեքսեյ Արեստովիչը, պատասխանել է այն առաջարկներին, համաձայն որի՝ պատերազմի դադարեցման համար Ուկրաինան իր տարածքների մի մասը տալու է Ռուսաստանին։ Ուկրաինայի նախագահը պատասխանել է, մասնավորապես, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին, որը նման միտք էր արտահայտել Դավոսի տնտեսական համաժողովում։

«Ինչ էլ որ անի ռուսական պետությունը, կգտնվի մեկը, որը կասի՝ եկեք հաշվի առնենք նրա շահերը։ Այս տարի Դավոսում դա նորից հնչեց։ Չնայած ռուսական հազարավոր հրթիռներին, որոնք հարվածում են Ուկրաինային։ Չնայած սպանված տասնյակ հազարավոր ուկրաինացիների։ Չնայած Բուչային և Մարիուպոլին։ Չնայած ավերված քաղաքին։ Եվ չնայած ռուսական պետության կառուցած «ֆիլտրման ճամբարներին», որտեղ սպանում, տանջում, բռնաբարում և ստորացնում են, ինչպես կոնվեյերի վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանն այս ամենն արել է Եվրոպայում, սակայն Դավոսում «հեռավոր անցյալից դուրս է պրծնում, օրինակ, պարոն Քիսինջերը և ասում, որ իբր Ուկրաինայի մի կտորը պետք է տալ Ռուսաստանին։ Որպեսզի Ռուսաստանը չհեռանա Եվրոպայից»։ 

Ավելի վաղ, Քիսինջերին կոշտ կերպով քննադատել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Ռուսաստանն ինտերնետից անջատելուն

Ռուսաստանը պետք է պահպանի ինտերնետին հասանելիությունը, որպեսզի այդ երկրի մարդիկ կարողանան ստանալ անկախ տեղեկատվություն։ Նման կարծիքի են ԱՄՆ պետքարտուղարությունում։

«Մենք ողջ աշխարհի միջնորդներին կոչե ենք արել Ռուսաստանը չանջատել ինտերնետից, որպեսզի տեղեկատվությունը շարունակի հասնել այդ երկիր, իսկ ինտերնետը մնա ազատ և բաց հենց Ռուսաստանի ներսում»,- մայիսի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Լուսանկարը՝ Christopher Furlong/Getty Images 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter