HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի տարածքում մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի և 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 29-ի, 30-ի և 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter