HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ներքին գործերի նախարարին

Երկօրյա պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեին:

Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը հայտնել է Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման մասին և ներկայացրել գործընթացի մանրամասները: «Լիտվացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության և ոստիկանության միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների թեմայով փորձի փոխանակմանը:

Որպես Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը համակարգող և ոստիկանության բարեփոխումներով զբաղվող՝ նախարար Անդրեասյանը լիտվացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ ակնկալելով ամրապնդել հետագա համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են նաև պարեկային ծառայությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter