HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական ոստիկանության և ՊԵԿ ծառայողները թմրամիջոցներ են հայտնաբերել

Ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է, որ մայիսի 25-ին, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացելու կասկածանքով, մայրաքաղաքի Արարատյան փողոցից բերման է ենթարկվել Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 27-ամյա մի երիտասարդ: «Նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա վեց տարա` լցված «ալֆա-փի վի փի» և «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցներով՝ ընդհանուր 11 լիտր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, երիտասարդը ձերբակալվել է: Նրա բնակավայրում կատարվել է խուզարկություն: Հայտնաբերվել է մեկ մետաղյա տարա` լցված մոտ 2,5 լիտր «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով:
Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter