HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարիան շարունակելու է աջակցել հայ ֆերմերներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ 
գոհունակություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար:

Արձանագրվեց, որ հաջողությամբ է ընթանում Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ Գորիսում իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագիրը, որը կավարտվի ամռանը, եւ 20 շահառու ընտանիք տանիք կունենա:

Երկուստեք կարեւորվեցին Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների եւ անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է, նրանց համար կայուն եկամտի հնարավորությունների ստեղծումը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հետագա համագործակցության ուղղություններին: Դեսպանը նշեց, որ Շվեյցարիան մտադիր է մասնավորապես շարունակել ֆերմերային տնտեսությունների աջակցության ծրագրերը:

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նման պատրաստակամության համար` նշելով, որ գյուղական տարածքների զարգացման խնդիրը կառավարության առաջնահերթությունների շարքում է:

ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter