HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղարը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը։

«Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բուլղարական երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման ընթացքը: Քննարկելով հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծել են երկկողմ հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Բուլղարիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Իրենա Դիմիտրովան ողջունել է Հայաստանի ջանքերն ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերն` որպես մերօրյա լուրջ մարտահրավեր, ինչի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկկողմ հետագա համագործակցությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter