HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարն աշխատանքային քննարկում է ունեցել ԱԶԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ

Այսօր՝ մայիսի 27-ին, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին փոխգործակցության համար և կարևորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը:

Հանդիպման օրակարգում եղել են Ասիական զարգացման բանկի՝ 2022-2025թթ. վարկային պորտֆելի ձեւավորման եւ հենակետային թեմների քննարկմանն առնչվող հարցերը: Առանձնահատուկ ընդգծվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության, ինչպես նաեւ Երեւանի ու մարզային ճանապարհային ցանցի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգման առաջնահերթությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ արդարադատության եւ առողջապահության ոլորտներում տեխնիկական աջակցության տրամադրման հարցերին: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter