HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է 141 բնակավայրի և 13 համայնքի միավորմամբ ձևավորել 5 համայնք

Կառավարությունն առաջարկում է 141 բնակավայրի և 13 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 5 համայնք: Բնակավայրերը և համայնքները միավորվելու են Ճամբարակ, Ալավերդի, Տաշիր, Թալին, Սիսիան համայնքների շուրջ: Տարածքային կառավարման նախարարությունը փոփոխություններ է մշակել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքների նախագծերում` փաթեթն ուղարկելով խորհրդարան:

Առաջարկվում է ձևավորել հետևյալ փնջերը.

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք- Ճամբարակ քաղաք, Աղբերք գյուղ, Այգուտ գյուղ, Անտառամեջ գյուղ, Արծվաշեն գյուղ, Արտանիշ գյուղ, Բարեպատ գյուղ, Գետիկ գյուղ, Դպրաբակ գյուղ, Դրախտիկ գյուղ, Թթուջուր գյուղ, Ծափաթաղ գյուղ, Կալավան գյուղ, Ձորավանք գյուղ, Ճապկուտ գյուղ, Մարտունի գյուղ, Շողակաթ գյուղ, Ջիլ գյուղ, Վահան գյուղ (19):

Լոռու մարզի Ալավերդի համայնք- Ալավերդի քաղաք, Ախթալա գյուղ, Ախթալա քաղաք, Ակներ գյուղ, Ամոջ գյուղ, Այգեհատ գյուղ, Առողջարանին կից գյուղ, Արդվի գյուղ, Արևածագ գյուղ, Աքորի գյուղ, Բենդիկ գյուղ, Թեղուտ գյուղ, Ծաթեր գյուղ, Ծաղկաշատ գյուղ, Կաճաճկուտ գյուղ, Կարմիր Աղեկ գյուղ, Հագվի գյուղ, Հաղպատ գյուղ, Ճոճկան գյուղ, Մեծ Այրում գյուղ, Մղարթ գյուղ, Նեղոց գյուղ, Շամլուղ քաղաք, Շնող գյուղ, Ջիլիզա գյուղ, Փոքր Այրում գյուղ, Քարկոփ գյուղ, Օձուն գյուղ (28),

Լոռու մարզի Տաշիր համայնք-Տաշիր քաղաք, Ապավեն գյուղ, Արծնի գյուղ, Բլագոդարնոյե գյուղ, Գետավան գյուղ, Գոգավան գյուղ, Դաշտադեմ գյուղ, Լեռնահովիտ գյուղ, Կաթնառատ գյուղ, Կրուգլայա շիշկա գյուղ, Ձյունաշող գյուղ, Ձորամուտ գյուղ, Մեդովկա գյուղ, Մեծավան գյուղ, Մեղվահովիտ գյուղ, Միխայլովկա գյուղ, Նովոսելցովո գյուղ, Նորամուտ գյուղ, Նորաշեն գյուղ, Պաղաղբյուր գյուղ, Պետրովկա գյուղ, Պրիվոլնոյե գյուղ, Սարատովկա գյուղ, Սարչապետ գյուղ (24):

Սյունիքի մարզի Սիսիան համայնք- Սիսիան քաղաք, Ախլաթյան գյուղ, Աղիտու գյուղ, Անգեղակոթ գյուղ, Աշոտավան գյուղ, Արևիս գյուղ, Բալաք գյուղ, Բնունիս գյուղ, Բռնակոթ գյուղ, Գետաթաղ գյուղ, Գորայք գյուղ, Դաստակերտ քաղաք, Դարբաս գյուղ, Թանահատ գյուղ, Թասիկ գյուղ, Իշխանասար գյուղ, Լծեն գյուղ, Լոր գյուղ, Ծղուկ գյուղ, Հացավան գյուղ, Մուցք գյուղ, Նժդեհ գյուղ, Նորավան գյուղ, Շաղատ գյուղ, Շամբ գյուղ, Շաքի գյուղ, Շենաթաղ գյուղ, Որոտնավան գյուղ, Սալվարդ գյուղ, Սառնակունք գյուղ, Սպանդարյան գյուղ, Վաղատին գյուղ, Տոլորս գյուղ, Տորունիք գյուղ, Ցղունի գյուղ, Ույծ գյուղ (36):

Արագածոտնի մարզի Թալին համայնք- Թալին քաղաք, Ագարակավան գյուղ, Ակունք գյուղ, Աշնակ գյուղ, Արագածավան գյուղ, Արտենի գյուղ, Գառնահովիտ գյուղ, Գետափ գյուղ, Դաշտադեմ գյուղ, Դավթաշեն գյուղ, Դիան գյուղ, Եղնիկ գյուղ, Զարինջա գյուղ, Զովասար գյուղ, Թաթուլ գյուղ, Իրինդ գյուղ, Լուսակն գյուղ, Ծաղկասար գյուղ, Կաթնաղբյուր գյուղ, Կարմրաշեն գյուղ, Կաքավաձոր գյուղ, Հացաշեն գյուղ, Ձորագյուղ գյուղ, Մաստարա գյուղ, Ներքին Բազմաբերդ գյուղ, Ներքին Սասնաշեն գյուղ, Նոր Արթիկ գյուղ, Շղարշիկ գյուղ, Ոսկեթաս գյուղ, Պարտիզակ գյուղ, Սուսեր գյուղ, Վերին Բազմաբերդ գյուղ, Վերին Սասնաշեն գյուղ, Ցամաքասար գյուղ (34):

Նախագծում նշվում է, որ ներկայացվող 5 ծրագիրը չի իրականացվել 2021 թվականին, քանի որ այնտեղ ներառված համայնքների ՏԻՄ-երի մեծամասնության լիազորությունների ժամկետն ավարտվելու է 2022 թվականի նոյեմբերին, իսկ Կառավարության մոտեցումն այն է, որ միավորված համայնքների ՏԻՄ-երի լիազորությունների 5-ամյա ցիկլը չընդհատվի:

Նախագծով առաջարկվում է վերոնշյալ փնջերում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացնել ավագանու ընտրություններ:

Փոփոխություններով առաջարկվում է համայնքներում վերացնել գլխավոր ճարտարապետների ինստիտուտը: Ըստ գործադիրի` այս կերպ փորձ է արվում վերացնել համայնքի գլխավոր ճարտարապետի կանոնադրությամբ վերապահված որոշ լիազորությունների միանձնյա իրականացումը և համայնքի համար կարևոր ոլորտում սուբյեկտիվ որոշումների ընդունման պրակտիկան:

Առաջարկվում է համայնքի գլխավոր ճարտարապետին վերապահված վարչական գործառույթներն իրականացնելու հնարավորություն տալ համայնքի ղեկավարի տեղակալին:

Նշենք, որ նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ներառվելու համար նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Լուսանկարում` Ալավերդի քաղաքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter