HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդմամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին գնահատականի համար՝ դեսպան Լույոն նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը և պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter