HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը մասնակցել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի 2022թ․ Եվրոպական կոնֆերանսին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 26-27 առցանց ձևաչափով մասնակցել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի 2022թ Եվրոպական կոնֆերանսին և Գլխավոր Ասամբլեային (The 2022 European IOI Conference and General Assembly)։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում քննարկվել են Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի (ՄՕԻ)կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, Եվրոպայում ՄՕԻ հետագա գործունեությոնը, ինչպես նաև ԵՄ ինստիտուտների հետ հարաբերությունների ռազմավարության մշակման և Օմբուդսմենների ու նրանց աշխատակազմի էթիկայի նորմերի ուղեցույցի մշակման համար աշխատանքային խմբերի ձևավորմանը վերաբերող հարցեր։ 

Օրակարգային հարցերի քննարկման շրջանակներում՝ տիկին Գրիգորյանը կարևորել է Օմբուդսմենների ու նրանց աշխատակազմի էթիկայի նորմերի ուղեցույցի մշակումը ու իր հետաքրքրությունն ու պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու ձևավորվելիք մասնագիտական խմբի աշխատանքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter