HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է ապօրինի հատված 61 ծառի կոճղ

Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով մայիսի 26-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական հերթական շրջայցեր են իրականացրել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի 61 ծառի կոճղ։

Արձանագրված դեպքով հաշվարկված շրջակա միջավայրի վնասի չափը կազմել է 1 մլն 141.500 դրամ։

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter