Քաղաքապետարան․ Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի այդ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ:
Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել