Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արեգ Հովհաննիսյանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- ասված է հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել