HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մենամարտերը։ Մինչև 92 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող  Նարեկ Մանասյանը եզրափակչի ուղեգրի համար պայքարում զիջեց իսպանացի Էմանուել Ռեյեսին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 

Նարեկ Մանասյանն իր պայքարը սկսել էր ⅛ եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը սլովակ Դավիդ Միխալեկն էր։ Մենամարտի երկրորդ ռաունդում 26-ամյա հայ բռնցքամարտիկը նոքդաունի ենթարկեց մրցացկին և մրցավարը վաղաժամ դադարեցրեց գոտեմարտը։ Քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մրցեց Հունաստանը ներկայացնող Վագկան Նանիտզանիանի դեմ և հաղթող ճանաչվեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0 հաշվով։

Եզրափակիչ դուրս գալու ճանապարհին Նարեկ Մանասյանի ճանապարհին կանգնեց իսպանացի Էմանուել Ռեյեսը։ Ծանր և համառ դիմակայությունում Նարեկ Մանասյանը զիջեց մրցակցին 5։0 հաշվով և բավարարվեց բրոնզե մեդալով։

Հավելենք, որ այսօր կայացած գոտեմարտերում հաղթանակ տանելու շնորհիվ եզրափակչի ուղեգիր է նվաճել Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Ռաֆայել Հովհաննսիյանը (86 կգ)։ Չեմպիոնական մենամարտերը կկայանան վաղը՝ մայիսի 30-ին, մեկնարկը՝ 17։00-ին։

Լուսանկարը՝ առաջնության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter