Այսօր տեղի կունենա Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը կիրականացվի այսօր՝ ժամը 17:00-ին վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։ Այս մասին հայտնում է Չալաբյանի պաշտպանական խումբը։
Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել