HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոլեգիայի նիստ՝ ՊՆ վարչական համալիրում

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ մայիսի 30-ին կոլեգիայի նիստ է անցկացվել, որի ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության գրավչության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Տեսակապի միջոցով կոլեգիայի նիստին մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։

ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ քննարկվող հարցը հույժ կարևոր է զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար, հավելելով, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս խնդիրն իր ուշադրության կենտրոնում է պահում։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն տեսանելի ապագայում կարվեն մի շարք քայլեր, որոնք էապես կբարձրացնեն զինվորական, մասնավորապես՝ սպայական ծառայության գրավչությունը։ 

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ելույթների արդյունքներով պաշտպանության նախարարը տվել է հանձնարարականներ՝ բարձրացված խնդիրների առնչությամբ ողջամիտ ժամկետներում և պատշաճ լուծումներ գտնելու վերաբերյալ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter