HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ո՞վ է ամենատարեցը

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն, նորընտիր Աժ առաջին նիստը պետք է վարի տարիքով ամենամեծ պատգամավորը: Թե կոնկրետ ով կարժանանա նման պատվի, դժվար է ասել, բայց որ դա կլինի հանրապետական, ակնհայտ է:

Հենց ՀՀԿ համամասնական ցուցակում են պատգամավորի ամենատարեց թեկնածուները: Ըստ այդմ, Աժ առաջին նիստը կարող է վարել 82-ամյա Մուրադ Մուրադյանը, որը ԽՍՀՄ տարիներին եղել է Գյումրիի, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Կենտկոմի քարտուղար, իսկ այժմ ՀՀԿ համամասնական ցուցակի 42-րդ համարն է: Հաջորդ ամենատարեցը ԳԱԱ նախագահ, 76-ամյա Ռադիկ Մարտիրոսյանն է, որը ՀՀԿ ցուցակի 52-րդ համարն է: Նա, սակայն, դժվար թե թողնի ԳԱԱ նախագահի պաշտոնը:

Եթե Մարտիրոսյանն ու Մուրադյանը ԱԺ չմտնեն, տարեցի կարգավիճակում կարող են հայտնվել Խոսրով Հարությունյանն ու Գալուստ Սահակյանը. երկուսն էլ 1948թ.-ին են ծնվել: Այս երկուսից տարիքով մեծ են Կ. Շահգալդյանը, Ե. Զախարյանը, Հ. Հարությունյանը, Վ. Կարախանյանը, բայց առայժմ հայտնի չէ, թե նրանցից ով կհայտնվի ԱԺ-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter