Սեյրան Օհանյանը հերքում է դատախազության կողմից իրեն վերագրվող գույքը տնօրինելու հանգամանքը
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն արձագանքել է դատախազության պահանջին՝ բռնագանձել Օհանյանի ապօրինի ծագում ունեցող գույքը։
Հիշեցնենք, որ դատախազությունը 2022թ. ապրիլի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ, որն ընդունվել է վարույթ:
«Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատունը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։
Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։
Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և Դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սեյրան Օհանյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել