HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպաի առաջնությունում 63,5 քաշային Հովհանես Բաչկովը հաղթանակ տարավ եզրափակչում և իր կարիերայում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Մինչև եզրափակիչ ճանապարհը Բաչկովն անցավ առանց լուրջ դիմադրության։ Պայքարը սկսելով 1/8 եզրափակչից՝ հայ բռնցքամարտիկը 5։0 հաշվով առավելության հասավ անգլիացի Ջոզեֆ Թայերսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում կրկին 5։0 հաշվով Բաչկովը պարտության մատնեց չեխ Պետր Նովակին։ Կիսաեզրափակչում մրցավարների որոշմամբ նույն 5։0 հաշվով հաղթանակը շնորհվեց 29-ամյա Բաչկովին։

Եզրափակիչ մենամարտում Հովհաննես Բաչկովի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Լունես Համրաուին էր։ Այստեղ ևս հայ բռնցքամարտիկը ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ պարտության մատնելով նրան 5։0 հաշվով։

Հովհաննես Բաչկովը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 2017 թվականին Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև 2019թ․ Մինսկում կայացած Եվրոպական խաղերում։

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ փոխչեմպիոն։

Այսօր ոսկե մեդալի համար կմենամարտի նաև 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter