HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Երևանում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ այսօր տեղի են ունենում եզրափակիչ մենամարտերը։ Մինչև 86 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակչում պարտություն կրեց և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Ռաֆայել Հովհաննիսյանն իր պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Կրիստիան Ստեֆանով-Դիմիտրովին։ Քառորդ եզրափակիչն անցավ նույն սցենարով, 20-ամյա հայ բռնցքամարտիկը կրկին 5։0 հաշվով առավելության հասավ Բելգիան ներկայացնող Վիկտոր Շելստրաետեի նկատմամբ։

Ռաֆայել Հովհաննիսյանը փայլուն մենամարտ անցկացրեց նաև կիսաեզրափակչում, որտեղ նրա մրցակիցը լեհաստանցի Տոմաշ Նիեդժվեցկին էր։ Հայ բռնցքամարտիկը կրկին հաղթեց 5։0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։

Վճռորոշ մենամարտում Ռաֆայել Հովհաննիսյանի հետ ոսկե մեդալի համար պայքարում էր վրացի Գեորգի Կուշինաշվիլին։ Եզրափակչում ավելի ուժեղ գտնվեց վրացի մարզիկը և առավելության հասավ Ռաֆայել Հովհաննիսյանի նկատմամբ 4։0 հաշվով։

Այսպիսով, բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց ընդհանուր 4 մեդալ։ Ռաֆայել Հովհաննիսյանից բացի, նախօրեին 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, այսօր 57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը արծաթի էր արժանացել, իսկ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նվաճել է իր հերթական ոսկե մեդալը։

Լուսանկարը՝ մրցաշարի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter