HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Ճշմարիտյանը ճշմարիտ պատասխան է պահանջում

Իշխանական ճամբարում պտտվող խոսակցությունների համաձայն' երկարատև ժամանակ է, ինչ պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերությունում հակասություններ են ծագել: Վերջին շրջանում հատկապես բախվել են սույն ընկերության բաժնետերերից երկուսի' ՀՀԿ-ական նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի և այս տարիների ընթացքում ֆինանսական մեծ կապիտալներ կուտակած, գործարար Գենիկ Կարապետյանի միջև, որոնց հաշիվները կարծես թե խառնվել են իրար:

Բանն այն է, որ Գենիկ Կարապետյանը, հատկապես 2011 թվականի ընթացքում, փորձել է ինքնուրույն խաղեր տալ «Վալլեքս Գրուպի» և արտասահմանյան մի քանի այլ կազմակերպությունների հետ' ըստ էության փորձելով չհրաժարվել կողմնակի եկամուտ ունենալու գաղափարից:

Այս մասին իմացել է նաև Ճշմարիտյանը, որն իր հերթին Կարապետյանից հաշվետվություն է պահանջել' ասելով, որ այդ մասին ինքը տեղյակ կպահի նաև իրենց հիմնական բաժնետիրոջը, որն այս օրերին գործնական այցով գտնվում է արտերկրում: Թերթը ավելացնում է նաև, որ «Մաքուր Երկաթ» ընկերության հետ կապված ոչ պակաս հետաքրքրություններ ունի նաև Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ում հետ Կարապետյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունի: Թե ինչ ընթացք կստանան այս խոսակցությունները, և եղած հակասությունն ինչ հանգուցալուծում կստանա' թերթը խոստանում է տեղեկացնել հաջորդիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter