HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ծիրանի բերքի նոր թշնամին

Մինչ գյուղատնտեսները գոհունակությամբ նշում էին, որ այս տարի ցրտահարության վտանգն արդեն իսպառ հետևում է, ու արդեն կարելի է ասել՝ ծիրանի լավ բերք ենք ունենալու, գյուղացիներն արդեն ահազանգում են մեկ այլ խնդրի մասին: Արմավիրի ու Վայոց ձորի մի շարք գյուղերի ծիրանի այգիներում գլուխ են բարձրացրել սնկային հիվանդություններ, ինչի հետևանքով ծիրանի բերքը թափվում է:

Այս խնդրից տեղյակ է նաև գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Գագիկ Մանուչարյանը: «Հայացք»-ի հետ զրույցում նա ասաց, որ սնկային հիվանդությունները կարող են լրջորեն, գրեթե ամբողջությամբ վնասել բերքը, եթե գյուղացիները ժամանակին անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեն: Ավելին՝ այս հիվանդությունը պտղից անցնում է նաև տերևներին ու ճյուղերին, վնասում ծառը:

Մասնագետը խորհուրդ է տալիս գյուղացիներին՝ հենց այս օրերին ծառերը սրսկել ծծումբ պարունակող ցանկացած պրեպարատով՝ առավոտյան կամ երեկոյան, սակայն ցանկալի է՝ ոչ անձրևից առաջ, քանի որ անձրևը կմաքրի դեղը:

Սնկային հիվանդությունների տարածման համար այս եղանակը խիստ բարենպաստ է՝ տաքությունն ու խոնավությունը նպաստում են դրան: Բարեբախտաբար, Գագիկ Մանուչարյանի խոսքով' սնկային հիվանդությունների տարածումը հանրապետությունում համատարած չէ ու այլ ծառատեսակների շրջանում չի արձանագրվել:

Փորձագետին իր սեփական դիտարկումները թույլ են տալիս այս տարվա համար կանխատեսել ծիրանի բավականին լավ բերք ու առանձնապես ոչ բարձր գին, եթե կարկտահարության նոր դեպքեր չլինեն:

«Հիմարություն են այն հայտարարությունները, թե ծիրանն այս տարի թանկ է լինելու»,- ասաց Մանուչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter