HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) քարտուղարության ներկայացուցիչներին:

ԱՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով նաև կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումների բնագավառներում ԵԱՀԿ-ի շարունակական ու արդյունավետ աջակցությանը: Երկուստեք բարձր է գնահատվել հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումների շրջանակներում արդեն իսկ կատարված աշխատանքը:

Կողմերն անդրադարձել են ոստիկանության բարեփոխումների հետագա ուղղություններին՝ շեշտը դնելով հատկապես Ներքին գործերի նախարարության ստեղծման, Ոստիկանության զորքերի վերամոդելավորման և այդ գործընթացում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության վրա: Քննարկվել են նաև ոստիկանություն-հասարակություն համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին համապատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter