HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպի Հայք և Հայ կամավորների միություն կազմակերպությունների կամավորական ծրագրերը Վանաձորում

2022 թ.-ի հունիսից՝ երկու տարի դադարից հետո, վերսկսվում է «Դեպի Հայք» (Birthright Armenia) և «Հայ կամավորների միություն» (AVC) ծրագրերի Վանաձորի գրասենյակի աշխատանքը: Այս մասին հայտնում է «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի մամուլի ծառայությունը։

««Դեպի Հայք» հիմնադրամը և «Հայ կամավորների միություն»-ը 2003 թ.-ից գործում են Երևանում, Գյումրիում և Վանաձորում և մինչ օրս դրանց միջոցով Հայաստան կամավորելու են եկել ավելի քան 3500 մասնակից աշխարհի տարբեր անկյուններից, որոնց 13 տոկոսը երկարատև բնակություն են հաստատել Հայաստանում, զբաղվում են հանրօգուտ աշխատանքով. հիմնադրել են հասարակական կազմակերպություններ, բիզնեսներ, շատերը կազմել են ընտանիքներ: Նշված երկու ծրագրերը «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի կողմից Հայաստանում ֆինանսավորվող 4 հասարակական կազմակերպություններից են, որոնք կամավորական ծրագրեր են իրականացնում տարբեր տարիքի թիրախային խմբերի սփյուռքահայերի և արտերկրացիների համար՝ Հայաստանում գործող ավելի քան 1300 պետական և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Ծրագրերի Վանաձորի գրասենյակը առայժմ կգործի ամառվա 3 ամիսների ընթացքում և կշարունակի «Դեպի Հայք» հիմնադրամի և «Հայ կամավորների միություն» ծրագրի համայնքային զարգացման առաքելությունը: 2003թ. ից Վանաձորում ծրագրի միջոցով կամավորել են 136 մասնակից, ծրագիրը Վանաձորում չի գործել միայն 2020 և 2021 թթ.-ին: Այս տարի ակնկալվում է հյուրընկալել շուրջ 30 կամավորի, ովքեր աշխատելու են տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանության, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության և այլ ոլորտներում: Ինչպես նշում է ԳԱԿ Վանաձորի փոխտնօրեն Անժելիկա Ջաղինյանը՝ ծրագրի կամավորների մեծագույն ներդրումը մշակությանին բազմազանությունը և մարդկային որակներն են:

Վանաձորում կամավորական աշխատանքներ կատարող մասնակիցները, իրենց ընտրությամբ, կարող են ապրել հյուրընկալ ընտանիքներում: Տիկին Հասմիկը և մասնագիտությամբ ատամնաբույժ Այունց Արմենը՝ իր տղան, մինչ օրս հյուրընկալել են 7 կամավոր, տղաներ, ում մասին միայն դրական հուշեր ունեն: Հիշելով տղաների հետ ծրագրի շրջանակներում ունեցած փորձը՝ նշում են, որ սփյուռքահայերը նախընտրում են ապրել հյուրընկալ ընտանիքներում, որովհետև ձգտում են կապեր ստեղծել Հայաստանի հետ, ծանոթանակ հայկական ընտանիքների ապրելակերպին: Եվ հենց այս ջերմությունն ու շփումն է, որ ստիպում է նրանց վերադառնալ և ապրել Հայաստանում։

Դեպի Հայքը (Birthright Armenia) 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց հայրենիքը: Ծրագրի մասնակիցները պարտավորվում են շաբաթական առնվազն 30 ժամ կամավորել առնվազն 9 շաբաթ և առավելագույնը 1 տարի տևողությամբ: Լրիվ դրույքով աշխաատող 25+ մասնակիցներին առաջարկում ենք Birthright Lite ծրագիրը, որը ենթադրում է ընդամենը 4 շաբաթ տևողությամբ կամավորություն:

Հայ կամավորների միությունը առնվազն 1 ամիս և առավելագույնը 1 տարի տևողությամբ կամավորության հնարավորություններ է առաջարկում 21 տարեկանից բարձր արտասահմանցիներին, ինչպես նաև 32 տարեկանից բարձր  անձանց, ովքեր ունեն հայկական արմատներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter