HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շունը մարդու բարեկամն է: Մա՞րդն էլ...

Շուշան Օհանյան

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է. «Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, նախատեսում է տուգանք՝ քաղաքացիների համար' նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: 

Սա օրենքն է, իսկ ինչպիսին է վիճակն իրականում: Ճիշտ է, երեկ facebook-ից արդեն տեղեկացել էի, որ Գորիսում` քաղաքի հենց կենտրոնական մասում` կրակոցներ են եղել, շներ են ոչնչացվել, բայց...բայց, ինչպես ասում են` «Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել» («լավ»-ը, իհարկե, այս պարագայում հարաբերական էր): 

Այսօր Գորիսի եկեղեցու հարակից տարածքում տեսանք երեկվա սպանդի «զոհերից» մեկին: Սկզբում մտածեցինք` շունը քնած է, բայց հետո, երբ մոտեցա, տեսա արյունն ու...շան գլխին հավաքված ճանճերը...Անցանկալի տեսարան էր: Լուսանկարելն էլ դժվար էր: Տարեց մի տղամարդ, տեսնելով մեզ շան կողքին ապշահար կանգնած, մոտեցավ ու ասաց, որ արդեն երկու օր է, ինչ շունն այստեղ ընկած է ու ոչինչ չի ձեռնարկվում:

Ոլորտի մասնագետ լինել պետք չէ պատկերացնելու համար, թե սա սանիտարահիգենիկ տեսակետից ինչ վտանգ է ներկայացնում, ոչ էլ հոգեբան` հասկանալու, թե տեսարանն այս ինչ սթրեսների առիթ կարող է հանդիսանալ առանձնապես երեխաների համար: Այսքանից հետո, դե եկ ու երեխաներին հավատացրու, որ կենդանիների նկատմամբ հոգատար լինել է պետք:

Թափառող շների, դրանց անկանխատեսելի վարքագծի ու քանակի շեշտակի ավելացման մասին շատ է խոսվում: Կարծիքներն այս հարցի շուրջ շատ տարբեր են: Առևտրի, սանիտարական և առողջապահության ոլորտների պատասխանատուները պահանջում են որևէ կերպ մեկուսացնել շներին, գոնե ստերիլիզացնել` կանխելու համար հետագա բազմացումը։ Իսկ ահա կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունները վկայակոչում են քաղաքակիրթ երկրների փորձը` հատուկ տեղ հատկացնել, մեծավանդակներում պահել ու խնամք տանել: 
Կարծում եմ` ոչ մեկի համար էլ հաճելի չէ հանդիպել կատաղած շների «ամբոխին» տարբեր ժամերի, քաղաքի տարբեր մասերում: Ճիշտ է, շունն իմ ամենասիրելի կենդանինն է, ես ինքս էլ շուն պահել եմ, խնամել եմ ու այդ ընթացքում համոզվել եմ, որ դրանք շատ խելացի, հավատարիմ ու բարի կենդանիներ են: 

Բայց, ցավոք, բոլոր շները չէ, որ իրենց սիրող ու խնամող տերեր ունեն: Ու, ասենք, եթե ինձ աշխատանքի գնալու ճանապարհին գռմռալով շրջապատում է յոթ-ութ շուն, իհարկե, ես չեմ կարող նրանց բացատրել. «Սիրելինե'րս, ըստ հայտնի ասացվածքի, դուք իմ բարեկամն եք, ուստի ինձ չպիտի կծեք»: Հարց է` մեր դիալոգը կստացվի՞, թե՞ ոչ... 

Ի՞նչ է արվում այսօր ՀՀ-ում այս վիճակը շտկելու համար. շներին ստերջացնելու և, ծայրահեղ դեպքերում, քնեցնելու փոխարեն, համապատասխան մարմինների կողմից ապօրինի կերպով կիրառվում է կենդանիների սպանդի/գնդակահարելու մեթոդը: Երեկվա սպանդն էլ հենց սրա վառ ապացույցն էր: Բայց, ինչպես վկայում են մասնագետները, այդ մասսայական սպանդն ավելի ագրեսիվ է դարձնում կենդանիներին ու նպաստում դրանց քանակի ավելացմանը: 

Փաստորեն, կանգնում ենք, առաջին հայացքից անելանելի դրության առջև: 

Ես, որպես քաղաքացի, խնդրին նայում եմ և' բարոյականության, և' մարդկանց անվտանգության տեսանկյունից: Բարոյական չեմ համարում, այն, ինչ ես այսօր տեսա, բայց...հասկանում եմ, որ կա անվտանգության խնդիր: 

Կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունները առաջարկում են խնդրի լուծման հետևյալ տարբերակները. 

1. խստացնել վերահսկողությունը աղբահանության նկատմամբ և սահմանափակել մուտքը դեպի բոլոր հասանելի աղբանոցները, 
2. ստերջացում (զրկում բազմանալու հնարավորությունից), 
3. որդեգրում, 
4. ընտանի կենդանիների չիպավորում, 
5. հարկ' կենդանի պահելու համար: 

Հարց է, թե սրանցից որ տարբերակը կընտրի մեր կառավարությունը կամ ինչ օրենք կնդունի, բայց որ խնդիրը հրատապ է, փաստ է: 

Ինձ համար սահմռկեցուցիչ այս տեսարանից հետո դժվար է դատողություններ անել շների վտանգավորության մասին: 

Տեսարան, որ ինձ համար հարցականեց շան ու մարդու վտանգավորության սահմանագիծը...

Մեկնաբանություններ (5)

Նոնա
Վաղուց, ես էլ եմ շուն պահել, պահել եմ մեր տնամերձ այգում: Բայց հիմա, երբ ապրում եմ բարձրահարկ շենքում ու վերևի հարկերի բնակարաններում ապրող մեկ, նույնիսկ երկուական շները անընդհատ խանգարում են մեզ, զարմանում եմ:Գիշերը լսվում է նրանց անընդհատ հաչոցը, վերելակում եթե հայտնվեցիր, ոտքդ կբռնի: Սրան ի՞նչ կասեք:
Nare Aramian
Անչափ ուրախ եմ, որ Գորիսում ևս մտահոգ մարդիկ կան հիմնախնդրի նկատմամբ, ովքեր վերլուծելու ունակությամբ են օժտված։ Շնորհակալ եմ նյութի համար և որպես «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի ներկայացուցիչ պատրաստակամություն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում հիմնախնդրի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն տրամադրել։
GB
In today's world advanced societies there is no lose dogs running around the city streets!! Killing dogs inhuman way is not acceptable either... Stray and neutering dogs and put them up for adoption is the best solution!!
HASMIK
sa mi aynpisi erkir e vor marde angam groshi arjeq chuni,ur mnac kendaninere,inchi masin e xosqe........
Սուսաննա
Գորիսի քաղաքապետարանը տարեկան 1 միլիոն դրամ է հատկացնում,, Գորիս,, ՏՆՏ-ին՝ շնասպանության համար: Էնպես որ, կասկածում եմ թե մարդը կարող է .........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter