Ուսուցիչների կամավոր ատեստավորման մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը․ Ժաննա Անդրեասյան
Ուսուցիչների կամավոր ատեստավորման մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Բոլոր մանրամասները և դիմելու ուղեցույցը՝ այստեղ։
Ինչ վերաբերում է առարկայական ուղեցույցներին, ապա հիշեցնեմ, որ կամավոր ատեստավորման կարգի համաձայն, յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակվելու է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։
Կարգի հղումը՝ այստեղ»,- գրել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել