HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանական որոշ ուժերին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանում ներկայացված «Կանաչների կուսակցություն» և «Ընկերվարական /սոցիալիստական/ ԷՏԷՔ  կուսակցություն»  խմբակցությունների պատգամավորներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվական բաժնից։

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Պատվիրակության անդամները պատասխանել են խորհրդարանականներին հուզող հարցերին։

«Ընկերվարական  ԷՏԷՔ  կուսակցության» պատգամավոր Անդրեաս Ապոստոլուն վերջերս ընդգրկվել է «Կիպրոս- Արցախ» բարեկամական շրջանակի կազմում։ Պատգամավորի այդ որոշումը ողջունել են Հայ Դատի հանձնախումբը և արցախյան պատվիրակության անդամները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter