HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Առաջին հանդիպման համար բավական կարևոր հարցեր են բարձրացվել». Սանոսյանը` սահմանազատման հանձնաժողովի մասին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով առաջին հանդիպումը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը բավական կառուցողական է համարում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, հանձնաժողովի կազմում ներառված են ներկայացուցիչներ գրեթե բոլոր գերատեսչություններից: ՏԿԵՆ-ից հանձնաժողովի կազմում ներգրավված է փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:

«Առաջին հանդիպումից տեղյակ եմ, կարծում եմ` բավական կառուցողական հանդիպում է եղել: Տեղի է ունեցել կառուցողական, նորմալ, մասնագիտական քննարկում: Առաջին հանդիպման համար բավական կարևոր հարցեր են բարձրացվել, աշխատանանքի որոշակի օրակարգ է սահմանվել, էդ առումով դրական ենք գնահատում»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ինչպես է դրական գնահատում այդ հանդիպումը, եթե դրանից հետո հայ զինծառայող է սպանվել՝ Գնել Սանոսյանն ասաց, որ նման միջադեպերը խանգարում են հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Դատապարտելի է, որ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի հետևանքով մեր տղաները կարող են նման անմտությանը զոհ գնալ»,- հայտնեց Սանոսյանը:

Նախարարը մանրամասներ չհայտնեց հաջորդ հանդիպման վերաբերյալ:

Հարցին, թե արդյոք հանդիպմանը անկլավների հարց քննարկվել է՝ նախարարն ասաց, թե չի կարող մանրամասներ հայտնել այդ հանդիպումից:

«Տարբեր հարցեր քննարկվել են, դեռ ամեն կողմն իր դիրքորոշումները կհայտնի, այս ամենի մեջ կարևոր են իրավաբանական հիմքերը, քարտեզները պետք է իրավական հիմքեր ունենան, ակնհայտ  է, որ Արծվաշենի մասով իրավական հիմքեր ունենք»,- նշեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter