HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քերոբյանը հունիսի 11-ին կմեկնի Վերին Լարս` բեռնատարների կուտակման խնդրով

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է` Լարսի անցակետում բեռնատարների հերթերի խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար ռուս գործընկերների հետ ամենօրյա աշխատանքի մեջ է: Քերոբյանը հունիսի 11-ին ռուս գործընկերոջ հետ տեղում կփորձի հասկանալ խնդիրները: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Քերոբյանն ընդգծեց` մտահոգ են այն իրավիճակով, որը ստեղծված է Վերին Լարսի անցակետում:

Ըստ նրա` օրական մի քանի ժամ զբաղվում են այդ անցակետին առնչվող հարցերով, նաև գործընկեր կառույցները` ՊԵԿ-ը, ԱԳՆ-ն, ՏԿԵՆ-ը:

«Ամբողջ եվրոպական ուղղությունները, որոնք նախկինում գալիս էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված են Թուրքիայի և Վրաստանի միջոցով մտնել Ռուսաստան: Դրա պատճառով այնտեղ առաջացել է շատ մեծ խցանում: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ արտահանողների համար շատ ծանր խնդիր է, և մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, որպեսզի թեթևացնենք այդ բեռը»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նախարարը հիշեցրեց, որ հունիսի 15-ից Վրաստանի և Ռուսաստանի միջև գործելու է լաստավանային հաղորդակցությունը, որը ևս կնպաստի խնդրի լուծմանը:

Վահան Քերոբյանի խոսքով` կառավարությունը դրա համար հատկացրել է մոտ 2.5 մլրդ դրամ գումար՝ առաջիկա 6 ամսվա սուբսիդավորման համար:

«Ես անցյալ շաբաթ խոշոր խորհրդակցություն եմ ունեցել ռուս գործընկերների հետ: Մենք միասին պլանավորել ենք հունիսի 11-ին հանդիպել նաև Վերին Լարսում, իրար հետ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունենք՝ էլ ավելի արագացնելու Վերին Լարսի թողունակությունը: Կարծում եմ, որ մեր ամենօրյա աշխատանքային ռեժիմով կկարողանանք այնպես անել, որ սեզոնի սկզբին այս լարվածությունը էապես թուլացնենք»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter