
Թուրքիան պաշտոնապես փոխում է իր անվան գրությունը
Թուրքիան պաշտոնական դիմում է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպություն, որպեսզի արտասահմանյան լեզուներում փոխվի երկրի անվան գրությունը։ Այդ մասին թվիթերյան իր պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրք պաշտոնյան նշել է, որ նորամուծությունն իրականացվել է Անկարայի քայլերի շրջանակներում, որոնք միտված են միջազգային հարթակում այդ երկրի հեղինակության բարձրացմանը։
Ülkemizin marka değerini yükseltmek için Sayın Cumhurbaşkanımız @RTErdogan liderliğinde başlattığımız süreç nihayete eriyor.
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) May 31, 2022
BM Genel Sekreteri'ne bugün gönderdiğim mektupla ülkemizin BM nezdinde yabancı dillerdeki adını da "Türkiye" olarak tescil ediyoruz.
Hayırlı olsun! 🇹🇷 pic.twitter.com/Zd9UIv2eVy
«Գործընթացը, որը մենք սկսել ենք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ մեր երկրի բրենդի հեղինակության բարձրացման համար, մոտենում է ավարտին։ Նամակով, որը ես այսօր ուղարկել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունով, մենք արտասահմանյան լեզուներով մեր երկրի անվանումը գրանցում ենք որպես Türkiye։ Թող դա մեզ բարիք տա» - գրել է Չավուշօղլուն։
Anadolu գործակալությունը գրում է, որ այսուհետ Türkiye («Թյուրքիե») անվանումը կսկսի կիրառվել միջազգային բոլոր ֆորումների ժամանակ և պաշտոնական փաստաթղթերի մեջ, որտեղ ավելի վաղ կիրառվում էին Turkey, Turkei, Turquie և այլ տարբերակներ։
Առաջին քայլերից մեկը, որն այս ուղղությամբ իրականացրեց Թուրքիան, սեփական արտադրության ապրանքատեսակների վրա Made in Türkiye (Արտադրված է Թուրքիայում) տարբերակի կիրառումն էր, որը փոխարինեց Made in Turkey տարբերակին։
Լուսանկարը՝ արխիվային/Bloomberg via Getty Images
Մեկնաբանել