
Մահացած է հայտնաբերվել Թբիլիսիի փոխքաղաքապետը
Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իլյա Էլոշվիլին մահացած է հայտնաբերվել իր տանը, մահվան պատճառը ճշտվում է։ Այդ մասին հայտնում է Новости-Грузия տեղեկատվական պորտալը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քննությունն ընթանում է ՔՕ 115-րդ հոդվածով («ինքնասպանության հասցնում»)։ Այդ հոդվածով գործը մշտապես հարուցվում է մինչև մահվան ճշգրիտ պատճառի պարզումը։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղում արդեն մի քանի ժամ աշխատում են փորձագետները և շներով կինոլոգները։ Մարմինը դեռևս չի փոխանցվել փորձաքննության։
Էլոշվիլին արդեն ավելի քան 10-ը տարի Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեի թիմում էր։ Փոխքաղաքապետի պաշտոնում նա նշանակվել էր 2017 թվականին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր էներգետիկայի փոխնախարարի և նախարարի պաշտոնները։
Իլյա Էլոշվիլին 47 տարեկան էր, ամուսնացած էր և ուներ երկու երեխա։
Լուսանկարը՝ Tbilisi City Hall/Facebook
Մեկնաբանել