HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է

Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արղամանյանի բավարարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ (բոլորիս հայտնի Ջհանգիրյանի գործով) ամրագրված իմպերատիվ պահանջների ուղղակի խախտմամբ ոստիկանության մի օպերլիազորից վերցված ցուցմունքն է։ Այս դեպքով հաղորդում եմ ներկայացնելու դատավորի, քննիչի և օպերլիազորի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ… վստահ եմ վաղ, թե ուշ դատվելու են, ավելի կոնկրետ՝ ՆՍՏԵԼՈՒ ԵՆ»,- նշված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter