«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձը:
Ինչպես հայտնում են Քրեակատարողական ծառայությունից, վերջինիս մոտից հայտնաբերվել է հագուստում թաքցված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, փաթեթների հետ միասին 19,3 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև դարչնագույն և սպիտակ, փոշենման զանգվածներ՝ փաթեթների հետ միասին համապատասխանաբար՝ 1 և 2,4 գրամ քաշերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել