HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բնակարանի կամ ավտոմեքենայի գնումը՝ միայն անկանխիկ․ կառավարությունը մտադիր է սահմանափակել կանխիկ գործառնությունները

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կանխիկ գործարքների սահմանափակման վերաբերյալ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որի համաձայն՝ 300 հազ․ դրամից ավելի գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:

«Կանխիկի շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարևորագույն ուղղություններից է։ Հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ»,- Կառավարության հունիսի 2-ի նիստի մեկնարկին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Չնայած հարցը չզեկուցվող էր, սակայն Կառավարությունն այն քննարկեց, ապա քվեարկությամբ հաստատեց որոշման նախագիծը։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը անհետաձգելի է համարվել։ Այն կքննարկվի նաև Ազգային ժողովում:

Փաշինյանի խոսքով՝ օրենքում նաև դրույթ է լինելու՝ եթե կանխիկ վճարումով տեղի ունենա գործարք, դա կարող է հետագայում գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ։

«Մենք ասում ենք, որ արգելվում է 300 հազար դրամից ավելի գործարքի դեպքում այն իրականացնել կանխիկ, բայց, օրինակ, սուպերմարկետում մեկ ժամվա մեջ նույն մարդը 10 անգամ 300 հազար դրամանոց գործարք կարող է անել: Իհարկե, հասկանում ենք, որ այստեղ որոշակի տեխնիկական հարցեր կան, որ պետք է կարգավորենք, բայց պետք է գնանք այս ուղղությամբ»,- եզրափակեց վարչապետը:

Մեկնաբանություններ (1)

Տ. Մարգարյան
«Լրջագույն» բառը անպատեհ օգտագործողին. իսկ որ անկանխիկ վճարումը վերացնում եք, ինչ կերպ եք խստացնում բանկերի կամ պետական հիմնարկների (օրինակ՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը) պատասխանատվությունը՝ մարդկանց անկանխիկ դրամական միջոցներն ապօրինի արգելափակելու դեպքերի համար? Բանկը, առանց բացատրության, կարող է արգելափակել վճարումը՝ ցանկացած պատճառաբանությամբ կամ առանց պատճառաբանության: Ինչ կերպ է փողի սեփականատերը վերականգնելու իր գումարների հասանելիությունը? Պետք է դիմի դատարանը, 2-3 տարի գործը քննվի? Պետությունը չի կարելի ղեկավարել գիշերը տեսած երազի տպավորության տակ ծնված մտքերով... Այդ լրջագույն մտահաղացումը նույն ՀԴՄ կտրոնների հերոսական, բայց անպտուղ արշավին է նմանվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter