HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրաձգություն Թալսայի հիվանդանոցներից մեկում. կա 5 զոհ

ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում զինված տղամարդը կրակ է բացել հիվանդանոցներից մեկի տարածքում։ BBC-ն, հղում անելով տեղի ոստիկանությանը, գրում է, որ զոհվել է 5 մարդ, ներառյալ՝ կրակ բացած տղամարդը։

Թալսայի ոստիկանապետը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ ոստիկանները գնացել են Սբ. Ֆրանցիսկոսի հիվանդանոցից ստացված ահազանգի հետեւից։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ բացի 5 զոհերից, կան վիրավորներ։ Ոստիկանության փոխանցմամբ՝ կրակողը, ենթադրաբար, մահացել է ստացած վիրավորումից, որը, ամենայն հավանականությամբ, հենց ինքն է իրեն հասցրել։ Նրա ձեռքին եղել է ատրճանակ և երկարափող հրազեն։

«Մենք կարող ենք հաստատել, որ կրակողը սպանված է։ Ոստիկանները հիմա ստուգում են շենքի յուրաքանչյուր սենյակ»,- նշվում է Թալսայի ոստիկանության թվիթերյան միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

ACTIVE SHOOTER SITUATION UPDATE: See our Facebook for more info: pic.twitter.com/dla5NWukWM

— Tulsa Police (@TulsaPolice) June 1, 2022

Կրակողը եղել է հիվանդանոցի մասնաշենքերից մեկի երկրորդ հարկում։ Ինչպես ABC հեռուստաընկերությանը պատմել է Թալսայի ոստիկանության կապիտան Ռիչարդ Մյուլենբերգը, դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են հրազենային վիրավորում ունեցող մի քանի մարդու, որոնցից ոմանք արդեն մահացած էին։ «Մենք նաև հայտնաբերել ենք կրակողին կամ այն մարդուն, որին համարում ենք կրակող։ Նա ունեցել է հրացան և ատրճանակ»,- հավելել է ոստիկանը։

Կրակողի անունն ու հնարավոր շարժառիթները ոստիկանությունը դեռևս չի հայտնել։ «Մենք իրականացնում ենք յուրաքանչյուր սենյակի մանրակրկիտ խուզարկություն<...> ամեն ինչ հանգիստ է։ Մենք փորձում ենք հավաքել մարդկանց և հույս ունենք, որ այլևս զոհերի չենք գտնի»,- հավելել էր կապիտան Մյուլենբերգը։

Մոտ 10 օր առաջ՝ մայիսի 24-ին ԱՄՆ-ում հրաձգության մեկ այլ սարսափելի դեպք էր եղել։ Տեխասի դպրոցներից մեկում հարձակման հետևանքով զոհվել էր 19 աշակերտ և 2 ուսուցչուհի։ Եվս 13 երեխա տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է։

Հարձակված անձը 18-ամյա տեղացի Սալվադոր Ռամոսն էր, որը սպանվել էր ոստիկանների կողմից։

Ավելի վաղ՝ մայիսի 15-ին էլ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետներից մեկի վրա հարձակման հետևանքով զոհվել էր 10 մարդ։ Հարձակումը տեղի էր ունեցել ռասայական հողի վրա։ Հարձակում գործած անձը՝ Փեյթոն Գենդրոնը, ձերբակալվել էր։

Լուսանկարը՝ J Pat Carter/Getty Images News/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter