HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրացումից հանվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ քաղաքացու ահազանգի հիման վրա ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքի Իսակովի 7/12 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Նշան Սմբատյանին պատկանող իրացման կետում։

«Վերահսկողության ընթացքում խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ վաֆլի «Նեժնիյե» (2 հատ, 125գ, «Սովռանո» ՍՊԸ), լուծվող թխվածքաբլիթ (1 հատ, 180գ.) ծամվող մարմելադ «յոգուրտային» (140գ 1 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող կոնֆետ «մարմա թթու» (70գ 3 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող մարմելադ «մարմարա ֆրումելադիկ» (70գ 1 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), բլղուր (0,5 կգ, 2 հատ, «Ալեքս & Հոլդինգ» ՍՊԸ), շոկոլադ ջնարակապատ «Белочка» (250գ, 1 հատ, «Մեգա ֆուդ» ՍՊԸ), կլոր բրինձ 1 կգ, «Անուշ լինի» ՍՊԸ), պանրիկ «President» 400գ (1 հատ, «Լակտալիս Արմա» ՍՊԸ)։

Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և ոչնչացվել»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter