HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերացվել է երեք արտադրամասերի գործունեության կասեցումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում շտկվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:

ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն՝ որոշվել է ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացնել:

Վերացվել է նաև Շիրակի մարզում գործող երկու ընկերությունների՝ «Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի և անհատ ձեռնարկատեր Աստղիկ Անանյանին պատկանող լիմոնադի արտադրամասերի կասեցումը, քանի որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն այս արտադրություններում արձանագրել են գործունեության վերսկսման համար պատշաճ հիգիենիկ պայմաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter