HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին

Հունիսի 2-ին Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարար Միրզոյանը շնորհավորել է Նորա Արիսյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։

Զրուցակիցները մեծապես արժևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը։ Այս առումով ընդգծվել է սիրիահայ համայնքի ունեցած դերը:

Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ կողմերը անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-սիրիական համագործակցության ամրապնդման հեռանկարներին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter