Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին: Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
«Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի առանցքային գործընկերներից է և 2005 թվականից սկսած մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի, կրթական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում նշանակալի ներդրում ունի: Նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությունը բարձր է գնահատում ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլ նաև քաղաքացիները:
Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է և բանկը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել