Մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն է անցկացվել
Հունիսի 2-ին N զորամիավորումում անցկացվել է ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։
«Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային ստորաբաժանումները վարել են պաշտպանական մարտ, անցել հակահարձակման, այլ ստորաբաժանումների օժանդակությամբ ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու բարելավել զբաղեցրած դիրքերը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել