HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի համար ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել 2019-2023թթ. համատեղ գործունեության ռազմավարության կարևորությունը: Օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին Քովիդի դեմ պայքարի ընթացքում Հայաստանին աջակցելու համար:

Ինչպես նշված է կառավարության հաղորդագրությունում, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների, էներգետիկայի և կրթության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերը: Երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այդ համատեքստում Մհեր Գրիգորյանը շեշտել է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնես գործունեության թափանցիկության բարձրացման տեսանկյունից ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Փոխվարչապետն ու ԱԶԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում թվայնացման և հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումների արդյունքում առկա մարտահրավերներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter